Թալանել են գեներալ-մայորին պատկանող հյուրանոցային համալիրը

Չհրկիզվող պահարանում եղել է մի քանի միլիոն դրամ։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 29-ին Երևանում թալանել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ-մայոր Էդիկ Բարսեղյանին պատկանող «Ռենեսանս» հյուրանոցային համալիրը։

Ժամը 07։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստցավել նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակից, Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Արմենակ Ղ․-ից, ով հայտնել է, որ նույն օրը ժամը 01։30-ից միչև 06։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են պատուհանը, մտել ներս և այնտեղից տարել չհրկիզվող պահարանը։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արմենակ Ղ․-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ չհրկիզվող պահարանում եղել է մի քանի մլն դրամ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print