Կապանի համայնքապետարանը ամանորյա տոնակատարությունների կազմակերպման համար ծախսել է ընդհանուր 3 մլն 870 հզ․ դրամ․ Radar Armenia-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Կապանի համայնքապետարանից։
«1 մլն 279 հզ․ դրամը ծախսվել է ամանորյա փաթեթների և ապրանքների ձեռքբերման համար, իսկ 2 մլն 592 հզ․ դրամը՝ քաղաքի տոնական լույսերի և զարդարանքի համար»,- նշված է պատասխանում: