Այս մասին տեղեկացրել է ՊԵԿ նախագահը։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ արդեն 3.000 քաղաքացի ներկայացրել է, որ ինքն ունի վարձակալական հարաբերություններ:
«Եթե ինչ-ինչ պատճառով բնակարան վարձակալության հանձնողը չի կնքել պատշաճ պայմանագիր, կամ, ժամով կամ օրով է տալիս վարձակալության, հայտարարության ձևաչափ ենք մշակել, որպեսզի կարողանան դեկտեմբերի 1-ից մինչև փետրվարի 1-ը ներկայացնեն հայտարարությունը»,- ասել է նա՝ լրագրողների հետ ճեպազրույցում: