Հարցն ընդգրկվել է այսօրվա նիստերի չզեկուցվող հարցերի օրակարգում։
ՀՀ կառավարության որոշմամբ, Արամ Խաչատրյանն ազատվել է Լոռու մարզպետի պաշտոնից. հարցն ընդգրկվել է այսօրվա նիստերի չզեկուցվող հարցերի օրակարգում։
Կառավարության որոշմամբ, աշխատանքից ազատվել է նաև Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Արմեն Ղուլարյանը։
Հիշեցնենք, որ Լոռու մարզի դպրոցներում նորակառույց մարզադահլիճների պայմաններին ծանոթանալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը ականատես է եղել բազմաթիվ թերացումների, անավարտ աշխատանքների ու խոտանի։