Իրանը չի ցանկանում լայնածավալ հակամարտության մեջ ներքաշվել. The New York Times

Թերթի տեղեկություններով՝ Խամենեին իրանցի զինվորականներին կոչ է արել «ռազմավարական համբերություն» ցուցաբերել և ցանկացած գնով խուսափել ԱՄՆ հետ ուղիղ հակամարտության մեջ ներքաշվելուց։

Նախօրեին Քերմանում տեղի ունեցած պայթյուններից հետո Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին չի ցանկանում ԱՄՆ հետ ուղիղ հակամարտության մեջ ներքաշվել:

Գրել է ամերիկյան The New York Timesպարբերականը՝ վկայակոչելով իրանական վերնախավին մոտ կանգնած իր աղբյուրները։

Թերթի տեղեկություններով՝ Խամենեին իրանցի զինվորականներին կոչ է արել «ռազմավարական համբերություն» ցուցաբերել և ցանկացած գնով խուսափել ԱՄՆ հետ ուղիղ հակամարտության մեջ ներքաշվելուց։

The New York Times-ի տեղեկություններով՝ Իսլամական հանրապետության ղեկավարը բանակային հրամանատարներին ու հատուկ ծառայությունների ղեկավարներին հրահանգել է սահմանափակվել Իսրայելի դեմ գաղտնի գործողություններով և իրանամետ խմբավորումների կողմից Սիրիայում և Իրաքում գտնվող ամերիկյան ռազմակայնների դեմ հարձակումներով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print