🎥Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 80-ի

Երկրաշարժից արդեն 72 ժամ է անցել, ինչը նվազեցնում է փլատակներում գտնվողների ողջ մնալու հավանականությունը։

Ճապոնիայի Իսիկավայի պրեֆեկտուրայում հունվարի 1-ին տեղի ունեցած 7,6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 80-ի։ Եվս 80 մարդ անհետ կորած է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Միայն Վաձիմա քաղաքում 40-ից 50 հաղորդում է ստացվել շենքերի փլուզումների մասին, որտեղ կարող էին մարդիկ գտնվել:

Հունվարի 4-ի առավոտյան տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան կրկին կոչ է արել բոլոր ներգրավված ծառայություններին՝ բոլոր միջոցները ձեռնարկել մարդկանց որոնելու և փրկելու համար:

Երկրաշարժից արդեն 72 ժամ է անցել, ինչը նվազեցնում է փլատակներում գտնվողների ողջ մնալու հավանականությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print