Նշվում է, որ հատկապես տուժել են Լոնդոնի արևելքը, Նոթինգհեմշիրը և երկրի հարավ-արևմուտքում՝ Գլոսթերշիրը։
Մեծ Բրիտանիայում հարյուրավոր տներ են տարհանվել հորդառատ անձրևներից հետո սաստիկ ջրհեղեղների պատճառով, տուժած տարածքների թվում է նաև Լոնդոնի արևելքը, հաղորդել է ITV-ն:
«Գետերի մակարդակը շարունակում է բարձրանալ գիշերվա հորդառատ անձրևից հետո։ Հարյուրավոր տներ տարհանվել են, քանի որ ջրհեղեղները ավերածություններ են գործել» , — հայտնել է հեռարձակողը:
Նշվում է, որ հատկապես տուժել են Լոնդոնի արևելքը, Նոթինգհեմշիրը և երկրի հարավ-արևմուտքում՝ Գլոսթերշիրը։
Լոնդոնի հրշեջ ծառայության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի արևելյան շրջաններից մեկում ջրանցքը դուրս է եկել ափերից, ինչը հանգեցրել է ավելի քան 40 հազար քառակուսի մետր տարածքի հեղեղմանը։ Սրա պատճառով մոտ 50 մարդու ստիպված են եղել տարհանել։
Բացի այդ, Թեմզայում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով խորտակվել է նավ, որի վրա եղել է լողացող բար, ռեստորան և գիշերային ակումբ, հայտնում է ITV-ն։
Նոթինգհեմշիրում երեկ արտակարգ դրություն է հայտարարվել գետերի մակարդակի բարձրացման պատճառով, և իշխանությունները հորդորում են տարածքների բնակիչներին պատրաստվել տարհանմանը:
Գլոսթերշիրում ոստիկանությունը հայտնել է ջրհեղեղի պատճառով մի քանի ճանապարհների փակման մասին, շրջանի հյուսիսում գտնվող փոքրիկ գյուղում ստեղծվել է տարհանման կենտրոն, իսկ Գլոսթեր քաղաքի մոտ գտնվող կղզու բնակիչներին կոչ են արել լքել իրենց տները։