Զանգեզուրի միջանցքի աշխատանքները կավարտենք 2028 թվականին. թուրք նախարար

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարն ընդգծել է` վերջերս Փաշինյանը դրական մեսիջներ է հնչեցրել:

Թուրքիան ակնկալում է Զանգեզուրի միջանցքի ստեղծման նախագիծը կյանքի կոչել մինչև 2029 թվականը: Այս մասին հայտարարել է երկրի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:

«Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական հատվածը, որը սկսվում է Բաքվից մինչև Հորադիզ, մոտենում է ավարտին։ Միջանցքի թուրքական հատվածի երկարությունը կազմում է 224 կմ: Ընդհանուր առմամբ այդ միջանցքի ստեղծման ողջ գործընթացը կտևի հինգ տարի: Այսինքն՝ կարծում եմ, որ 2028 թվականին մենք ամբողջությամբ կավարտենք բոլոր աշխատանքները»,- ասել է Ուրալօղլուն։

«Երբ այս նախաձեռնությունն առաջին անգամ առաջ քաշվեց, հայկական կողմի արձագանքը բացասաբար էր, չնայած այս նախագիծը օգուտ կբերի Հայաստանին, իսկ վերջերս Փաշինյանը դրական մեսիջներ է հնչեցրել»,- ասել է թուրք պաշտոնյան:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print