Նորվեգիայի մայրաքաղաքում պատմության մեջ առաջին անգամ ջերմաստիճանը իջել է -30°C աստիճանից։ Շվեդիայում եւ Ֆինլանդիայում շարունակվում են աննախադեպ սառնամանիքները։
Սաստիկ ցրտերը պատել են Եվրոպան։ Ֆինլանդիայի հյուսիսում ջերմաստիճանը իջել է մինչև -44,3°C։
Օդերեւութաբանական դիտարկումներից հետո պատմության մեջ առաջին անգամ ջերմաստիճանը Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում իջել է մինչեւ -31°C։
Վերջին 25 տարվա ընթացքում Շվեդիայում նույնպես գրանցել է ռեկորդային ցածր ջերմաստիճան (մինչև -43°C)։
Ի դեպ, օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ առաջիկա օրերին Ուկրաինայում ջերմաստիճանը կնվազի մինչև -25°C-ի։