Նշվում է, որ տուժած ուսումնական հաստատություններից յուրաքանչյուրում աշակերտների ուսուցման շարունակականությունն ապահովելու համար կիրականացվեն միջոցառումներ, ինչպիսիք են հեռավար ուսուցման ներդրումը կամ համայնքների քաղաքապետարանների կամ այլ դպրոցներում պարապմունքների անցկացումը։
Ֆրանսիական Պա-դե-Կալե դեպարտամենտի իշխանությունները որոշել են Սուրբ Ծննդյան տոներից հետո՝ երկուշաբթի օրը, չվերաբացել 16 դպրոց, քաղաքը տուժել է ջրհեղեղների հետևանքով, հայտնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով դեպարտամենտի պրեֆեկտուրային:
«Համաձայն ազգային կրթական իշխանությունների կողմից իրականացված գնահատման՝ ջրհեղեղներից տուժած 16 դպրոցական հաստատություններ հունվարի 8-ին չեն կարողանա բավարար պայմաններում ընդունել աշակերտներին»,- ասվում է պրեֆեկտուրայի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ տուժած ուսումնական հաստատություններից յուրաքանչյուրում աշակերտների ուսուցման շարունակականությունն ապահովելու համար կիրականացվեն միջոցառումներ, ինչպիսիք են հեռավար ուսուցման ներդրումը կամ համայնքների քաղաքապետարանների կամ այլ դպրոցներում պարապմունքների անցկացումը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ֆրանսիայի հյուսիսում ավելի քան 10 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության՝ տարածաշրջանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սաստիկ ջրհեղեղի պատճառով։ Վատ եղանակից ամենաշատը տուժել է Պա դե Կալե դեպարտամենտը, որտեղ 8,5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության։