Ամփոփիչ ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն ունի նոր կալանավայրի վերջնական մոդելը։
«Նոր բանտ։ Այս տարի մենք արդեն ունենք տիպը, մոդելը, թե ինչ բանտ ենք ուզում ստանալ։ Ունենք հայտարարված մրցույթ, շահող ընկերություն, այժմ գտնվում ենք այդ հողերի գեոլոգիական և գեոդեզիական եզրակացությունների փուլում։
Երևի երկու-երեք ամսից կունենանք վերջնական այդ եզրակացությունը, որից հետո արդեն կմտնենք նախագծահաշվարկային մրցույթի հայտարարման փուլ»,- ամփոփիչ ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։