Հայտնաբերվել է 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 5-8-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք:
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 23, թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, խարդախության՝ 15, ֆիզիկական ներգործության՝ 11, հոգեկան ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 5, համակարգչային հանցագործության, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 3-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելու, պատրաստելու կամ օգտագործելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, մարդու առևանգման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու, փաստաթղթի կեղծիքի, ընտանեկան բռնության, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի և անհետաձգելի միջամտության կիրառման մասին որոշումը խախտելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար. 53 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: