Պատգամավորի ելույթը պատասխան էր Նոր Զելանդիայի կառավարությանը իրենց ցեղի նկատմամբ վարվող քաղաքականության կապակցությամբ:
Նոր Զելանդիայում 21-ամյա պատգամավոր Հանա-Ռավիթի Կաեարիկի Մաիպի-Կլարկը հենց խորհրդարանի դահլիճում հակա է կատարել՝ մաորի ժողովրդի ավանդական պարը։ Այս ծեսը միավորում է շարժումները, երգը և դեմքի յուրօրինակ արտահայտությունները։
Համացանցում արագ տարածվեցին կադրերը, թե ինչպես է պատգամավորը պարում։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Հանան Նոր Զելանդիայի խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորն է 1853 թվականից ի վեր։
Պատգամավորի ելույթը պատասխան էր Նոր Զելանդիայի կառավարությանը իրենց ցեղի նկատմամբ վարվող քաղաքականության կապակցությամբ: