Զբոսաշրջիկների 50 տոկոսը Ռուսաստանից է։
ՀՀ զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2023թ.-ի դեկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է։
Նախնական տվյալներով՝ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը դիտարկվող ժամանակահատվածում կազմել է 133 հազար զբոսաշրջիկ, նախորդ տարվա՝ 130 հազարի և 2019թ.-ի`111 հազարի համեմատ:
Արդյունքում 2023թ.-ի ընթացքում ՀՀ այցելել է 2.3 մլն զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 1.67 մլն զբոսաշրջիկի համեմատ: