Սաուդյան Արաբիան որոշել է նվազեցնել նավթի գներն ամբողջ աշխարհում

Սաուդյան Saudi Aramco պետական ​​ընկերությունը բոլոր տարածաշրջաններում նվազեցրել է իր հիմնական Arab Light նավթային ապրանքանիշի փետրվարյան մատակարարումների գները՝ պահանջարկի նվազման ֆոնին, գրում է Bloomberg-ը։

Այսպիսով, Ասիա մատակարարումների համար գները նվազել են 1,5–2 դոլարով՝ մեկ բարելի դիմաց։ Բացի այդ, գները նվազել են Հյուսիսարևմտյան Եվրոպայի, Միջերկրական ծովի երկրների և Հյուսիսային Ամերիկայի համար:

Փետրվարին և մարտին նկատվում է նավթի սպառման նվազում, քանի որ այդ ժամանակահատվածում նավթավերամշակման գործարանները փակվում են պլանային տեխնիկական աշխատանքներ իրականացնելու համար, նշում Է գործակալությունը:

Ըստ Bloomberg-ի՝ գների իջեցման մասին որոշումն ընդունվել է նաև ԱՄՆ-ից նավթի մատակարարումների ավելացման պատճառով: ԱՄՆ-ն ավելացրել է թերթաքարային նավթի արդյունահանումը ՕՊԵԿ+-ի արդյունահանման կրճատման ֆոնին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print