Պարեկներն անցնում են ուժեղացված ծառայության․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարությունում հստակ հանձնարարական է իջեցվել՝ նվազեցնել մասնավորապես մահվան ելքով ավտովթարներն ու վրաերթերը։

Նախորդ տարի հանրապետության տարածքում արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունը, զոհերի եւ վիրավորների թիվը իրավապահ համակարգում լուրջ մտահոգություններ է առաջացրել։

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարությունում հստակ հանձնարարական է իջեցվել՝ նվազեցնել մասնավորապես մահվան ելքով ավտովթարներն ու վրաերթերը։ Այս նպատակով այսօր ժամը 12-ից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երեւանի գնդի պարեկները մայրաքաղաքում իրականացնելու են ուժեղացված ծառայություն։ Իրավապահների ուշադրության կենտրոնում լինելու են ճանապարհը ոչ սահմանված վայրով անցնող հետիոտները։ Վարչական իրավախախտումների մասին օրենքի համաձայն, ոչ սահմանված վայրով ճանապարհը հատելը նախատեսում է 5000 դրամ տուգանք, ներում չի լինելու, տուգանվելու են բոլորը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print