2024 թվականը կարող է գերազանցել 2023 թվականի ռեկորդը և դառնալ Երկրի ռեկորդային ամենաշոգ տարին։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը ՝ հղում կատարելով հարցված փորձագետներին :
Փորձագետների կարծիքով՝ այս տարի ջերմաստիճանի բարձրացման վրա կազդի Էլ Նինյո բնական երեւույթը՝ կապված Խաղաղ օվկիանոսի հասարակածային մասում ջրի մակերեսային շերտի ջերմաստիճանի տատանումների հետ։
Մոլորակի վրա ջերմաստիճանի բարձրացման հետ կապված իրավիճակը կսրվի մարդկային գործոնի պատճառով, մասնավորապես՝ հանածո վառելիքի այրումը, ինչը հանգեցնում է մթնոլորտում ջերմոցային գազերի ծավալների ավելացմանը, ինչն էլ ուղղակիորեն ազդում է Երկրի տաքացման վրա։ Գիտնականները նշել են, որ եթե 2023 թվականին մոլորակի միջին ջերմաստիճանը մոտավորապես 1,4 աստիճանով ավելի բարձր էր՝ համեմատած նախաարդյունաբերական դարաշրջանի նույն ցուցանիշի հետ, ապա այս տարի այն կավելանա 1,3-1,6 աստիճանով:
2023 թվականի դեկտեմբերին հայտնի դարձավ , որ այդ տարվա նոյեմբերը դարձել է ռեկորդային ամենատաքը։ Նմանատիպ ռեկորդներ են գրանցվել հունիսին, հուլիսին, օգոստոսին, սեպտեմբերին և հոկտեմբերին, ընդ որում անցյալ տարվա հուլիսը մարդկության համար ամենաշոգ ամիսն էր: