Ընդգծվել է ռուսական քաղաքների հետ բարեկամական կապերի հաստատման և զարգացման կարևորությունը։
ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Չաշչիխինը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկել է Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման հարցը։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան` հղում անելով ՀՀ-ում ՌԴ դեսպանության մամուլի ծառայությանը։
Սերգեյ Չաշչիխինը շնորհակալություն է հայտնել քաղաքի ղեկավարությանը՝ ՌԴ գլխավոր հյուպատոսություն հիմնելու ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում գործնական աջակցության համար: Ռուս դիվանագետը նաև կարևորել է Կապանի ստեղծագործական և գործարար շրջանակների ներկայացուցիչների և առաջատար խմբի միջև շփումներն ընդլայնելու ուղղությամբ աշխատանքները։
Սյունիքում ՌԴ հյուպատոսություն կբացվի․ Հայաստանում ՌԴ դեսպանություն
«Մանրամասն քննարկվել են մշակութային-հումանիտար և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության հեռանկարային ուղղությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվել է ռուսական քաղաքների հետ բարեկամական կապերի հաստատման և զարգացման կարևորությունը։
Հանդիպմանը մասնակցել է «Русский дом»-ի՝ Սյունիքի մարզում նախագծերի համադրող Լյուդմիլա Աղախանյանը։