Փարաջանովին Ուկրաինայում հետմահու արդարացրել են

Որոշումը ընդունվել է դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 20-ին:

Ուկրաինայի ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Անտոն Դրոբովիչը տեղեկացրել է, որ Ուկրաինայում ռեաբիլիտացիայի ազգային հանձնաժողովը պաշտոնապես արդարացրել է Սերգեյ Փարաջանովին, որ 50 տարի առաջ դատապարտվել էր բռնաբարության մեղադրանքով։

Նա նաև հայտնել է, որ Փարաջանովի ռեաբիլիտացիայի մասին որոշումը ընդունվել է դեռևս 2023 թվականի դեկտեմբերի 20-ին:

Ազգային հանձնաժողովի որոշման մեջ ասվում է, որ ռեժիսորի քրեական գործի և արխիվային այլ փաստաթղթերի մանրամասն վերլուծությունից հետո պարզվել է Փարաջանովին հետապնդել և դատապարտել են քաղաքական դրդապատճառով։

Հիշեցնենք, որ երեկ լրացավ անվանի կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print