Միացյալ Նահանգները բանտարկյալին մահապատժի կենթարկի՝ օգտագործելով ազոտային գազ

2020 թվականին ԱՄՆ արդարադատության նախարարությունը փոխեց հանցագործների համար դաշնային մակարդակով մահապատժի իրականացման կանոնները՝ թույլատրելով կրակահերթերը, գազախցիկը և էլեկտրական աթոռը։

Ալաբամայի դատարանը հայտարարել է, որ բանտարկյալի մահապատիժը տեղի կունենա 2024 թվականի հունվարի 25-ին: Նշվում է, որ ազոտով մահապատժի կենթարկվի 58-ամյա Քենեթ Յուջին Սմիթը: 1988 թվականին Քենեթ Յուջին Սմիթը կնոջ սպանություն է կատարել, որը պատվիրել էր զոհի քահանա–ամուսինը՝ Չարլզ Սենեթ ավագը, ապահովագրություն ձեռք բերելու և պարտքերը մարելու համար: Դատապարտյալն ու նրա պաշտպանությունը փորձել են մահապատժի արգելք ստանալ, սակայն դատարանը մերժել է նրանց միջնորդությունը։ 

Մահապատժի այս տեսակը ներառում է բանտարկյալին թույլ տալ շնչել միայն ազոտ՝ զրկելով նրան թթվածնից։ Այս մեթոդը օրինական է Ալաբամայում, Օկլահոմայում և Միսիսիպիում, բայց երբեք չի կիրառվել: Ալաբամա նահանգում նման մահապատիժներ թույլատրվել են 2018 թվականին՝ մահացու ներարկումներ իրականացնելու համար օգտագործվող դեղերի պակասի պատճառով։ Նոր մեթոդի կողմնակիցների կարծիքով՝ այն ցավազուրկ կլինի։

2020 թվականին ԱՄՆ արդարադատության նախարարությունը փոխեց հանցագործների համար դաշնային մակարդակով մահապատժի իրականացման կանոնները՝ թույլատրելով կրակահերթերը, գազախցիկը և էլեկտրական աթոռը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print