BA.2.86-ը վարակում է մարդկային բջիջները, որոնք գտնվում են թոքերի ստորին հատվածներում, եւ մասնակցում է բջիջ-տիրոջ հետ վիրուսի մեմբրանի ձուլմանը։
Օհայոյի նահանգի համալսարանի հետազոտության համաձայն՝ SARS-CoV-2վիրուսի նոր մուտացիան՝ BA.2.86-ը, որն առաջացնում է COVID-19, կարող է հաջողությամբ չեզոքացվել այն հակամարմիններով, որոնք ստացվում են мՌՆԹ-ի օգտագործմամբ երկամյա պատվաստումից հետո, գրել է Cell-ը։
BA.2.86-ը վարակում է մարդկային բջիջները, որոնք գտնվում են թոքերի ստորին հատվածներում, եւ մասնակցում է բջիջ-տիրոջ հետ վիրուսի մեմբրանի ձուլմանը։ Դա հանգեցնում է կորոնավիրուսի ավելի ծանր ախտանշանների։ Այսպիսով, չնայած BA.2.86 տարածման համեմատաբար հեշտ զսպմանը՝ այս տարբերակն ավելի լուրջ հետեւանքներ է առաջացնում։
Կարեւոր է նշել BA.2.86-ի մի քանի կարեւոր բնութագրեր.
– այս տարբերակը ավելի անկայուն է իմունիտետի հանդեպ, քան մյուսները, օրինակ՝ Flip-ը եւ XBB տարբերակները,
– հակագենային առումով այն ավելի նման է BA.2-ին եւ BA.4/5-ին, քան XBB տարբերակներին,
– D339H մուտացիան BA.2.86-ը դարձնում է ոչ զգայուն MAb S309 մոնոկլոնալ հակամարմինների չեզոքացման հանդեպ,
– BA.2.86-ի ձուլումը եւ վարակելիությունը գերազանցում են XBB տեսակների նման բնութագրերը CaLu-3բջիջներում։
Այս տվյալներն ընդգծում են պատվաստման ընթացիկ ռազմավարությունների վերանայման կարեւորությունը եւ պատվաստանյութերի թարմացման անհրաժեշտությունը SARS-CoV-2 վիրուսի էվոլյուցիայի դեմ պայքարի համար։ Նոր տարբերակների զննումը եւ ադապտացումը դառնում են կարեւոր միջոցներ COVID-19 համավարակի դեմ պայքարում։