Լուգանսկը, Դոնեցկը, Խերսոնը և Զապորոժիեն՝ ՌԴ կազմ մտնելու ընտրության փուլում

Ուկրաինայի Ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություններում, ինչպես նաև ՌԴ-ի կողմից գրավված Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում անցկացված հանրաքվեի արդյունքում բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկել է Ռուսաստանի կազմի մեջ մտնելու օգտին։

Հանրաքվեն անցկացվել է հինգ օր՝ սեպտեմբերի 23-27։

Քվեաթերթիկների ամբողջական հաշվարկից հետո ՌԴ կազմի մեջ մտնելու օգտին է քվեարկել ՝

  • Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության 98,42%%-ը
  • Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության 99,23%ը
  • Զապորոժիեի շրջանի բնակիչների 93,11%-ը
  • Խերսոնի մարզի 87,05%-ը  

Նախքան հանրաքվեի արդյունքները ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է.«Դոնբասը և այլ տարածքները վերադարձնելու Ուկրաինայի փորձերը Ռուսաստանի Դաշնությունը, հանրաքվեների դրական ելքի դեպքում, կդիտարկի որպես հարձակում իր հողերի վրա»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print