Նախագիծը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության, Կապանի համայնքապետարանի և անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանի համատեղ նախաձեռնությամբ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Սյունիքի մարզկենտրոն Կապանում իրականացնում է երաժշտական նոր նախագիծ՝ Կապանի միջազգային երաժշտական փառատոնը:
Նախագիծը կազմակերպվում է ԿԳՄՍ նախարարության, Կապանի համայնքապետարանի և անվանի թավջութակահար Սևակ Ավանեսյանի համատեղ նախաձեռնությամբ:
Կապանի միջազգային երաժշտական փառատոնը կմեկնարկի հունվարի 13-ին՝ ժամը 19։00-ին, Կապանի արվեստի պետական քոլեջի Վ․Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում:
Համերգին կմասնակցեն Սևակ Ավանեսյանը (թավջութակ), Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Գարի Եփրիկյանը (երգեհոն), Արմեն Քարամյանը (դաշնամուր), Արմեն Պուչինյանը (դաշնամուր):