Ազգերի Լիգա. Հայաստանը 3-2 հաշվով պարտվեց Իռլանդիայի թիմին

ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի վերջին տուրում Կապառոսի գլխավորած Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Դուբլինում 3։2 հաշվով պարտվեց Իռլանդիայի թիմին՝ դուրս մնալով B դիվիզիոնից:

Այս պարտությունը ճակատագրական եղավ մեր թիմի համար, քանզի Ազգերի լիգայի հաջորդ մրցաշարում Հայաստանի ընտրանին հանդես կգա կարգով ավելի ցածր՝ C խմբում:

Հայաստանը հաղթանակ տոնեց մրցաշարի միայն առաջին խաղում՝ 1:0 հաշվով առավելության Իռլանդիայի  հավաքականի նկատմամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print