Նրա խոսքով՝ Մոսկվան ուշադրություն է դարձրել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի այն հայտարարություններին, թե Վաշինգտոնի և Բրյուսելի բանակցային հարթակները «միջազգային հեղինակություն ունեն, և դա մեծացնում է դրանց լեգիտիմությունը»:
Խաղաղ գործընթացի հետընթացի, առաջընթացի կամ լճացման վերաբերյալ ցանկացած գնահատական, որ տալիս են պաշտոնական Երևանի ներկայացուցիչները, ինքնիշխան պետության բացարձակ իրավասությունն է։ Նրանք ունեն սեփական գնահատականներ տալու անվերապահ իրավունք։ Այդ մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ Մոսկվան ուշադրություն է դարձրել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի այն հայտարարություններին, թե Վաշինգտոնի և Բրյուսելի բանակցային հարթակները «միջազգային հեղինակություն ունեն, և դա մեծացնում է դրանց լեգիտիմությունը»:
«Հարավային Կովկասում իսկապես կայուն խաղաղություն հաստատելու ոչ այլընտրանքային ճանապարհային քարտեզը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունների համալիրն է։ Վաշինգտոնն ու Բրյուսելը կա՛մ դրանք ուղղակի պատճենել են, կա՛մ վերաիմաստավորել՝ համապատասխանեցնելով իրենց պատեհապաշտական շահերին: Նման կեղծ միջնորդների ի՞նչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել»,- ասել է Զախարովան։