Սեպտեմբերի 27-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հյուրընկալվել է Ֆրանսիայի ՊՆ նախարար Սեբաստիեն Լըքորնյուն։ Այս մասին տեղեկանում ենք վերջինիս Ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
«Ես հայտարարեցի Հայաստան շուտափույթ ֆրանսիական պատվիրակություն ուղարկելու մասին՝ գնահատելու իրավիճակը», – հայտնում է Լըքորնյուն:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ստեղված իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանին։ Ֆրանսիայի ՊՆ նախարարը ևս մեկ անգամ նշել է, որ ռազմական գորժողությունները պետք է դադարեցվեն, իսկ ադրբեջանական ուժերը պետք է վերադառնան իրենց սկզբնական դիրքերը։