Սողանքի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Կոլումբիայի արևմտյան Չոկո դեպարտամենտում սողանքներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 18 մարդ, վիրավորվել՝ 35-ը: Այս մասին հայտնում է Tiempo թերթը՝ վկայակոչելով տեղական փրկարար ծառայությունների տվյալները։
Հրատարակության տվյալներով՝ ուրբաթ օրը Կիբդո և Մեդելյին քաղաքների ճանապարհին սողանքներ են տեղի ունեցել։ Ըստ Tiempo-ի՝ սողանքի հետևանքով քանդվել է մի տուն, որտեղ մոտ 50 մարդ սպասում էր ճանապարհի բացվելուն։ Նրանք բոլորը հայտնվել են փլատակների տակ։
Պարբերականը նշում է, որ հիվանդանոց է տեղափոխվել 25 տուժած։ Չոկո դեպարտամենտի իշխանությունները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում աղետի վայրում։