Ապօրինի 8 հորի շահագործում է կասեցվել

Նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1.630.000դր.:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի «Արմավիրի ջրամատակարար» ՀՈԱԿ-ում և ձկնաբուծությամբ զբաղվող «Արմավիրի ֆերմեր» ՓԲԸ-ում կատարած ստուգումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։

Չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություններ երկու կազմակերպություններն էլ ապօրինի շահագործել են ստորերկրյա 4-ական հոր։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի 8 հորի շահագործումն էլ կասեցվել է։

Նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1.630.000դր.:

Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը, ընդհանուր` 3.821.940դր.։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print