Եզրափակչում նրանք 17:15 հաշվով հաղթել են Չեխիայի թիմին, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
Սլովենիայի Ռուսե քաղաքում ավարտված հրաձգության ISSF Grand Prix միջազգային մրցաշարում Հայաստանի Էլմիրա Կարապետյան / Բենիկ Խլղաթյան թիմային զույգը 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում նվաճել է ոսկե մեդալ։ Եզրափակչում նրանք 17:15 հաշվով հաղթել են Չեխիայի թիմին, հաղորդում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը։
Այս մրցաձևում բրոնզե մեդալի համար պայքարել ու հաղթել են Նարե Գաբրիելյան / Գևորգ Մելքոնյան թիմային զույգը, որը 574 (288/286) միավոր արդյունքով երրորդ տեղից դուրս է եկեկ բրոնզե մեդալի համար եզրափակիչ եւ 16:14 հաշվով հաղթել Հունգարիայի թիմին։
ISSF Grand Prix-2024 մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է՝
2 ոսկե մեդալ․ Նարե Գաբրիելյան (անձնական մարզիչ՝ Արմեն Սիմոնյան), Էլմիրա Կարապետյան / Բենիկ Խլղաթյան (անձնական մարզիչներ՝ Սեյրան Նիկողոսյան և Արմեն Սիմոնյան),
1 արծաթե․ Էլմիրա Կարապետյան (անձնական մարզիչ՝ Սեյրան Նիկողոսյան),
1 բրոնզե, Նարե Գաբրիելյան / Գևորգ Մելքոնյան (անձնական մարզիչներ՝ Արմեն Սիմոնյան և Նորայր Առաքելյան)։