Այս տարի մրցույթին մասնակցել են ուսուցիչներ երկրի բոլոր մարզերից՝ ընդհանուր առմամբ 21 մարդ:
XIV հանրապետական մրցույթի արդյունքում Հայաստանում ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ է ճանաչվել Նատաշա Սայամյանը, որը Վայոց Ձորի մարզի Արփի գյուղի Վահիկ Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի է։
Ինչպես նշում է կազմակերպիչը՝ Երևանում Ռուսական տունը, մրցույթը հերթական անգամ ցույց տվեց, որ Հայաստանում ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը չի թուլանում, ինչպես նաև հաստատեց ռուսերենի մասնագետ հայ մանկավարժների բարձր որակավորումը:
Այս տարի մրցույթին մասնակցել են ուսուցիչներ երկրի բոլոր մարզերից՝ ընդհանուր առմամբ 21 մարդ:
Պուշկինի ինստիտուտի ռուս գրականության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի պրոֆեսոր Լարիսա Սելեզնյովան լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջին հերթին գնահատել է հենց ուսուցչի լեզվի իմացության մակարդակը:
«Ցավոք, մի շարք դեպքերում մասնակիցները հիանալի դաս անցկացրին, սակայն չանցան եզրափակիչ, քանի որ սխալներ էին թույլ տալիս բանավոր խոսքում։ Իսկ դա բազային տարր է», – ասաց Սելեզնյովան։
Բացի այդ, նրա խոսքով, ուսուցիչների որակավորումը գնահատվել է մի շարք այլ չափանիշներով՝ դասի կառուցում, առաջադրանքների համապատասխանություն առաջադրված խնդրին, ուսուցչի շփում աշակերտների հետ, ստեղծագործական մոտեցում:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։