Գործարար Վիվեկ Ռամասվամին էլ հայտարարել է ԱՄՆ նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ձայների մեծամասնությունն է հավաքել Այովա նահանգում հանրապետական ընտրողների ժողովների ժամանակ: Այս մասին վկայում են նախնական արդյունքները: RTVI-ի փոխանցմամբ՝ ավելի քան 40 հազար ձայների հաշվարկից հետո Թրամփը հավաքել է ձայների 50,8 տոկոսը։
Գործարար Վիվեկ Ռամասվամին էլ հայտարարել է ԱՄՆ նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին:
Ռամասվամին նաև հայտարարել է 2024 թվականի նախագահական ընտրություններում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին աջակցելու մասին:
«Նա կստանա իմ լիակատար աջակցությունը», — նշել է գործարարը: