Տղամարդը փորձել է նետվել «Հաղթանակ» կամրջից

Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը 36-ամյա Ա. Խաչատուրյանն է: 

Այսօր՝ հունվարի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 և ՀՀ ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է նետվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քաղաքացիներին ու պարեկներին հաջողվել է տղամարդուն դուրս բերել անվտանգ վայր, ինչից հետո նա տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին: 

Աղբյուրի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարած տղամարդը 36-ամյա Ա. Խաչատուրյանն է: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print