Հիմա մենք ասում ենք՝ խաղաղության պայմանագիրը պետք է ենթադրի, որ այն տեղերում, որտեղ կանգնած է ծանր տեխնիկա, իրենք հետ են քաշվում, նույն տեղում գալիս կանգնում են սահմանապահները, որոնք բնականաբար, բոլորովին այլ զենքերով են զինված:
Հայելային հետքաշումը ենթադրում է, որ երկու կողմերն այսօր զբաղեցրած իրենց դիրքերից հայելային հետ են քաշվում: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանը:
Դիտարկմանը, որ ադրբեջանական զորքերը արդեն իսկ գտնվում են Հայաստանի տարածքում, եւ ստացվում է, որ մենք հետ ենք քաշվում մեր տարածքներից, իրենք հետ են քաշվում էլի Հայաստանի տարածքներից, Պապոյանն ասաց. «Դուք Ջերմուկը նկատի ունեք, բայց մենք 32 այդպիսի տեղ ունենք: Մենք Տավուշի մարզում բազմաթիվ գյուղեր ունենք, որ գյուղը դասական իմաստով մեր կազմում է, բայց 90-ականների պատերազմի արդյունքում գյուղի վարելահողերն իրենք գրավել են: Բա ինչի՞ մենք դրա մասին չենք խոսում: Հիմա մենք ասում ենք՝ խաղաղության պայմանագիրը պետք է ենթադրի, որ այն տեղերում, որտեղ կանգնած է ծանր տեխնիկա, իրենք հետ են քաշվում, նույն տեղում գալիս կանգնում են սահմանապահները, որոնք բնականաբար, բոլորովին այլ զենքերով են զինված: