Հայկական փայլաթիթեղի համար երկար ժամանակ հիմնական շուկաներից մեկը ԱՄՆ-ն էր, բայց հակառուսական լայնամասշտաբ պատժամիջոցներից, ինչպես նաև Հայաստանից փայլաթիթեղի հակադեմփինգային տուրքերի ներդրումից հետո, ԱՄՆ արտահանումը գրեթե դադարեց։
Հայկական փայլաթիթեղը, որի արտահանումը ԱՄՆ գրեթե դադարեցվել է, կարող է սպառման նոր շուկաներ գտնել։ Այս մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության վերլուծության մեջ։
2022 թվականին ՀՀ-ից ալյումինե փայլաթիթեղի արտահանումը կազմել էր շուրջ 132 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 99 մլն դոլար։ Տարեկան արտահանումն աճում է մոտավորապես 7%-ով, ինչը համապատասխանում է համաշխարհային միտումներին (2015 թվականից ալյումինե արտադրանքի համաշխարհային շուկան տարեկան միջինում աճում է 8,5%-ով)։
Հայկական փայլաթիթեղի համար երկար ժամանակ հիմնական շուկաներից մեկը ԱՄՆ-ն էր, բայց հակառուսական լայնամասշտաբ պատժամիջոցներից, ինչպես նաև Հայաստանից փայլաթիթեղի հակադեմփինգային տուրքերի ներդրումից հետո, ԱՄՆ արտահանումը գրեթե դադարեց։ 2018-2021 թվականներին այն տարեկան միջինում կազմում էր 2 մլն դոլար, իսկ 2022 թվականին կազմել է ընդամենը 1 մլն դոլար։

Դրանց արտադրությունը կարգավորելու համար «Ռուսալ-Արմենալը» պետք է ընդլայնի արտադրության տեսականին (քանի որ գործարանում ողջ սպեկտրի փայլաթիթեղ չի արտադրվում)։ Էկոնոմիկայի նախարարության գնահատականներով՝ նոր սարքավորումների գնման և տեղադրման անհրաժեշտ է մոտ 4,5 մլն դոլար ներդնել, բայց այդ ներդրումները հետ կբերվեն միայն 6-րդ տարում (հաշվի առնելով, որ ընդլայնված տեսականին հնարավոր կլինի վաճառել ոչ միայն երկրի ներսում, այլև արտահանել)։