ՀՀ նախկին նախագահն անդրադարձել է Իսրայելի հայ համայնքի նկատմամբ բռնություններին

«Երուսաղեմի հայ համայնքի անդամների դեմ վերջերս իրականացրած համակարգված հարձակումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս»։

Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանը իսրայելական Haaretz թերթում հրապարակած հոդվածում գրել է, որ Երուսաղեմի հին քաղաքում, որտեղ ապրում է հայկական սփյուռքի ամենահին համայնքը, հողային վեճի շուրջ տեղի ունեցած բռնությունը կարող է ապառնալ հայկական թաղամասի ապագային։

«Երուսաղեմի հայ համայնքի անդամների դեմ վերջերս իրականացրած համակարգված հարձակումները լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս»,- նշել է Արմեն Սարգսյանը՝ պահանջելով Իսրայելի իշխանությունների անհապաղ միջամտությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print