Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Թուրքիայի պաշտպանության փոխնախարարի հետ

Քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է աշխատանքային այցով այդ երկրում գտնվող Թուրքիայի պաշտպանության փոխնախարար Ջելալ Սամի Թուֆեքչիի գլխավորած պատվիրակությանը։

Ադրբեջանի նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցությունը անշեղորեն զարգանում են։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական դաշինքը կառուցված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա։

Հանդիպմանը նշվել է ռազմական աջակցության ոլորտում համատեղ նախագծերի կարևորությունը։ Քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print