🎦Սյունիքում փրկարարներն ուժեղացված ռեժիմով շարունակում են աշխատանքները

Ձնաբքի պայմաններում փրկարարները ողջ գիշեր աշխատանքներ են իրականացրել Հարժիս-Շինուհայր, Տաթև-Լծեն և Տաթև-Աղվանի ճանապարհահատվածներում։

Եղանակային պայմանների կտրուկ վատթարացմամբ պայմանավորված Սյունիքի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմը շարունակում է շուրջօրյա ռեժիմով ուժեղացված ծառայություն իրականացնել մարզի ավտոճանապարհների անանցանելի և բարդ հատվածներում։

Ձնաբքի պայմաններում փրկարարները ողջ գիշեր աշխատանքներ են իրականացրել Հարժիս-Շինուհայր, Տաթև-Լծեն և Տաթև-Աղվանի ճանապարհահատվածներում։

Միայն Տաթև-Լծեն ավտաճանապարհին քարշակման միջոցով երթևեկելի հատված է դուրս բերվել 79 տրանսպորտային միջոց, որից 77-ը բեռնատար, 2-ը` մարդատար ավտոմեքենա։ Միաժամանակ 79 վարորդի և 6 ուղևորի ցուցաբերվել է համապատասխան օգնություն։

Ճանապարահների անցանելիությունը ապահովելու, քաղաքացիներին օգնելու և առկա խոչընդոտները վերացնելու նպատակով աշխատանքները շարունակվում են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print