Հրդեհ է բռնկվել ներքնակների և բարձերի լցոնման արտադրամասում
Ռոստովի մարզի Շախտի քաղաքի պոլիեսթեր մանրաթելերի արտադրության գործարանում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։
«Շախտի քաղաքի Գիդրոպրիվոդ գյուղում այրվում է ներքնակների և բարձերի լցոնման արտադրամասը»,- հայտնել են վարչությունից։
Ինչպես հայտնում է Mash հեռագրային ալիքը, նախնական պատճառը եղել է ներքնակների և բարձերի լցոնման արտադրամասի կարճ միացումը։ Shot telegram-ի աղբյուրը հայտնել է, որ հրդեհի ժամանակ երկու մարդ է տուժել։