Հանդիպել են Միխայել Գալուզինն ու Վաղարշակ Հարությունյանը

Ռուսական կողմն ընդգծել է եռակողմ աշխատանքների վերսկսման հրատապ անհրաժեշտությունը։

Հունվարի 17-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայել Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ վերջինիս խնդրանքով, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Զրույցի ընթացքում մանրամասն քննարկվել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում տիրող իրավիճակը։ Ռուսական կողմն ընդգծել է այս ոլորտում եռակողմ աշխատանքների շուտափույթ վերսկսման հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև մի շարք պայմանավորվածությունների վրա։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print