Դատական գործ է հարուցվել հարկային օրենսդրությունը խախտելու համար։
Մյունխենի օդանավակայանում ձերբակալել են Առնոլդ Շվարցենեգերին: Դատական գործընթաց է սկսվել հարկային օրենսդրության խախտման կասկածանքով, դերասանին շուտով ազատ կարձակեն։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել են քաղաքի գլխավոր մաքսային վարչության մամուլի ծառայությունում:
«Ես կարող եմ հաստատել, որ նա մեզ մոտ է արդեն մոտ երկու ժամ։ Սա ստանդարտ գործընթաց է, որը մենք պարտավոր ենք անել։ Դատական գործ է հարուցվել հարկային օրենսդրությունը խախտելու կասկածանքով», – հայտարարել է մաքսատան ներկայացուցիչը ։
Նա չի հաստատել, բայց նաև չի հերքել, որ խոսքը Audemars Piguet չհայտարարագրված արժեքավոր ժամացույցների տեղափոխման մասին է, որոնք Շվարցենեգերը, ըստ ԶԼՄ-ների, մտադիր էր բարեգործական նպատակներով աճուրդի հանել Ավստրիայում կլիմայի գագաթնաժողովի ժամանակ:
Օրենքի ենթադրյալ խախտման հանգամանքների ուսումնասիրման ընթացքում մաքսային մարմինները ծառայություն կուղարկեն տույժեր նշանակելու հարցում։