Այս պահին քովիդի տարածման առումով խնդրահարույց իրավիճակ չունենք. նախարար

Գրիպի պատվաստանյութ առկա է Հայաստանում սեպտեմբերից:

Տարածված վիրուսային գրիպի շտամների՝ անցած շաբաթվա տվյալները մի փոքր ավելի են, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանինը: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով տարածված շտամների ու պատվաստանյութերի ներկրման մրցույթների թեմաներին:

«Գրիպի պատվաստանյութ առկա է Հայաստանում սեպտեմբերից: Քովիդի հետ կապված՝ ես ներկայացրել եմ, որ նախարարությունն իրականացրել է մրցույթներ, որին հաղթող կազմակերպություն չի եղել, մասնակից չի եղել: Մեր աշխատանքների շնորհիվ մի քանի անգամ մրցույթների շնորհիվ հիմա ունենք հաղթող կազմակերպություն»,- ասաց Ավանեսյանը, ապա հավելեց՝ այս պահին քովիդի տարածման առումով խնդրահարույց իրավիճակ չունենք:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print