«Բոլոր հիմքերն ունեմ ասելու, որ Արևմուտքը չի ցանկում, որ կյանքի կոչվեն Մոսկվայի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է Լավրովը:
Շատ ցավալի է, որ Հայաստանի համար այդքան պրակտիկ և շահավետ Սյունիզի մարզով երթուղու բացումը մինչև հիմա շարունակում է թղթի վրա մնալ: Այս մասին հայտարարել է Սերգեյ Լավրովը՝ 2023 թվականի ռուսական դիվանագիտության արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսում:
«Ամենայն հարգանքով՝ ես դրա պատճառ եմ տեսնում Երևանի դիրոքորոշումը»,-մանրամասնել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ ենթադրելով, որ ինչ-որ մեկը համապատասխան խորհուրդներ է տալիս Երևանին:
Այս համատեքստում նա նշել է ԱՄՆ-ն, Ֆրանսիան և ԵՄ-ն, որոնք, ըստ Լավրովի, սկսել են առանց հրավերի միջամտել Մոսկվայի միջնորդությամբ Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Բոլոր հիմքերն ունեմ ասելու, որ Արևմուտքը չի ցանկում, որ կյանքի կոչվեն Մոսկվայի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները»,- ասել է Լավրովը: