Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան իրավունք չունեն վտանգել տարածաշրջանի անվտանգությունը․ Իրանի ԱԳՆ

Ես շեշտեցի, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պետք է անհապաղ դադարեցնեն Պաղեստինի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հանցագործություններին աջակցելը։

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանը Դավոսում Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան իրավունք չունեն վտանգել տարածաշրջանի անվտանգությունը՝ հանուն Իսրայելի վարչապետի ռեժիմի, գրում է Tasnim-ը։

«Դեյվիդ Քեմերոնի հետ հանդիպմանը մտքեր փոխանակեցինք երկկողմ տարբեր հարցերի և տարածաշրջանային իրադարձությունների շուրջ։ Ես շեշտեցի, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պետք է անհապաղ դադարեցնեն Պաղեստինի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հանցագործություններին աջակցելը։ Նրանք իրավունք չունեն վտանգել տարածաշրջանի անվտանգությունը՝ ի շահ Նեթանյահուի»,- գրել է Իրանի արտգործնախարարը սոցցանցերում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print