🎥Հարավային Կորեայի նախագահի թիկնապահները պատգամավորին դուրս են հանել դահլիճից

Պատգամավորի բերանը փակել են և ձեռքերից ու ոտքերից բռնած՝ բռնի ուժով դուրս հանել դահլիճից։

Հարավային Կորեայում Հյուսիսային Չոլլա հատուկ ինքնակառավարման նահանգի գործարկման արարողության ժամանակ նախագահ Յուն Սոկ Յոլի թիկնապահները բռնել են «Առաջադիմական կուսակցության» պատգամավոր Կան Սոն Հիին, որը հրաժարվել է բաց թողնել պետության ղեկավարի ձեռքը ձեռքսեղմումից հետո: Այս մասին հայտնում է mk.ru-ն։

Պատգամավորի բերանը փակել են և ձեռքերից ու ոտքերից բռնած՝ բռնի ուժով դուրս հանել դահլիճից։ Կանը պնդում է, որ խնդրել է նախագահին «փոխել մոտեցումը հանրային քաղաքականության նկատմամբ»:

Նախագահի աշխատակազմում անվտանգության աշխատակիցների գործողությունները տեղին են համարել՝ հայտարարելով, որ Կանը բղավել է եւ ձեռքը բաց չի թողել՝ չնայած բազմաթիվ պահանջներին։ Այդ գործողությունները գնահատվել են որպես սպառնալիք նախագահի անվտանգության համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print