Արարատ Միրզոյանը հյուրընկալել է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսին

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին և Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին:

Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսն Արարատ Միրզոյանին է հանձնել հյուպատոսական արտոնագիրը, ՀՀ արտգործնախարարը Մորթեզա Աբեդին Վարամինին է հանձնել էկզեկվատուրան:

Երկուստեք կարևորելով հայ-իրանական հարաբերությունները՝ կողմերը համոզմունք են հայտնել, որ գլխավոր հյուպատոսությունն կնպաստի Սյունիքի մարզում առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ, գիտակրթամշակութային բնագավառներում առկա ներուժի առավել արդյունավետ իրացմանը:

Անդրադառնալով տարածաշրջանային կայունությանն և անվտանգության հարցերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը բարձր է գնահատում տարածաշրջանային հարցերի վերաբերյալ իրանական կողմի վճռական ու հստակ դիրքորոշումները:

Ամբողջական նյութը՝

https://www.mfa.am/hy/press-releases/2022/09/30/arm_iran_cons/11660?fbclid=IwAR0_q9fpYA8EJ02AbhqcgShhefYbqwGQ-MenXBpCo740QzWtCKuoMqcmQsw

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print