Երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դանակահարություն է եղել Գյումրի քաղաքի Մանուշյան թաղամասում։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ երկու եղբայներ իրենց հարազատի ամուսնալուծության թեմայով վիճաբանել են 1994 թվականին ծնված երիտասարդի հետ, որից հետո դանակով հարվածել են երիտասարդի ոտքերին, որին շտապ տեղափոխել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։