Գեւորգ Ալթունյանին ու եւս 4 անձի մեղադրանք է ներկայացվել ՊՆ-ում առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար:
ՀՀ Հակակոռուպցիոն դատարանը մեկ ամիս ժամկետով երկարացրել է պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության նախկին պետ Գեւորգ Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքի ժամկետը։
Ավելի վաղ առաջին ատյանի դատարանը բավարարել էր քննիչի կողմից Ալթունյանի կալանքը 2 ամսով երկարացնելու միջնորդությունը, որի դեմ փաստաբանների ներկայացրած բողոքը Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել էր՝ Ալթունյանին տնային կալանք տալով։
Հիշեցնենք․ Գեւորգ Ալթունյանին ու եւս 4 անձի մեղադրանք է ներկայացվել ՊՆ-ում առանձնապես խոշոր չափի հափշտակություն կատարելու համար: Քրեական վարույթը դեռեւս նախաքննության փուլում է։