Ադրբեջանցիները վերադարձրել են գողացած ոչխարները

Ամբողջը պատկանում էր մի բնակչի՝ Արավուս համայնքից։

Սյունիքի մարզի Արավուս  բնակավայրի սահմանից գողացած ոչխարները ադրբեջանցիները վերադարձրել են: Այս մասին հայտնում է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը՝ նշելով, որ բոլոր ոչխարներին հետ են վերադարձրել:

«Երեկ երեկոյան բանակցությունների արդյունքում գողացված բոլոր  ոչխարներին հետ են վերադարձրել: Ամբողջը պատկանում էր մի բնակչի՝ Արավուս համայնքից»,-ասաց նա՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ովքեր են բանակցել:

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզի Արավուս բնակավայրի սահմանից ադրբեջանցիները 200-ից ավելի ոչխար էին գողացել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print