Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը 3-րդ անգամ (2015, 2021, 2024) նվաճեց Հայաստանի շախմատի չեմպիոնի տիտղոսը։ Այդ մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
«Հայաստանի շախմատի կանանց 79-րդ առաջնության վերջին խաղափուլում Սուսաննա Գաբոյանը սև խաղաքարերով հաղթեց Մելինե Հարությունյանին և դարձավ չեմպիոն:
Շնորհավորում ենք Սուսաննային՝ մաղթելով նորանոր հաղթանակներ»,- նշված է հաղորդագրությունում։