Նրա մոտ թմրանյութ է եղել։
Այսօր՝ հունվարի 20-ին, Արագածոտնի մարզի պարեկները Աշտարակ քաղաքի Սիսակյան ու Նարեկացի փողոցների խաչմերուկում թմրանյութ պահելու և օգտագործելու անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա ձերբակալել ու ոստիկանության Աշտարակի բաժին են տեղափոխել Օշականի բնակիչ, 35-ամյա Գրիգոր Հ.-ին:
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Գրիգոր Հ․-ն եղել է Mercedes մակնիշի ավտոմեքենայով, նրա «Vertu» տեսակի բջջային հեռախոսի մարտկոցի պահոցում հայտնաբերել են կասկածելի փաթեթ, որում եղել է սպիտակ բյուրեղանման զանգված, իսկ վերարկուում գտնվող ծխախոտի տուփի մեջ հայտնաբերվել է 3 փաթեթ՝ լցված կանեփանման դեղնականաչավուն կիսաչոր զանգված, որը կշռել է մոտ 19 գրամ:
Աշտարակի բաժնում Գրիգոր Հ.-ն հայտնել է, որ իր մոտ եղած 3 փաթեթը կանեփ տեսակի թմրամիջոց են:
Գրիգոր Հ.-ն օրենքով գող «Օշականցի Գևորիկի» եղբոր տղան է: